Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ամենախիստ հաշվարկի դեպքում էլ սա իրատեսական թիվ է»

«Ամենախիստ հաշվարկի դեպքում էլ սա իրատեսական թիվ է»
10.12.2016 | 00:03

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված է Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբեր ամսին ամենաշատն ընթերցված գրքերի թեժ տասնյակը, որտեղ տեղ են գտել և հայ, և օտարազգի գրողներ: Վիլյամ Սարոյանի «Վեսլի Ջեկսոնի արկածները», Արամ Պաչյանի «Ռոբինզոն», Կարլս Գոլդոնի «Հյուրանոցի տիրուհին» և էլի մի քանի գործեր ավելի քան 90 անգամ կարդացվել են: Թեժ տասնյակը կասկածի տեղիք է տալիս, հավանական չի թվում, որ գրադարանում եղած մեկ-երկու օրինակ գրքերը մեկ ամսում հասցնում է կարդալ 90 և ավելի ընթերցող: Բացի այդ` ցանկում նշված Կարլս Գոլդոնի «Հյուրանոցի տիրուհին» գիրքը, կա համոզմունք, որ երբևէ չի հրատարակվել հայերեն:

Ազգային գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանից հետաքրքրվեցինք` իրատեսակա՞ն են հրապարակված թվերը:
Հայկանուշ Ղազարյանն ընդգծեց, որ խոսքը, ոչ թե ամենաշատ ընթերցված, այլ ընթեցողական ամենամեծ պահանջարկ ունեցող տասնյակի մասին է, որը կազմելու համար բավական աշխատանք է տարվել: Ընթերցողը կարող է գիրքը վերցնել նշումներ անելու համար, կարող է նաև ծայրից ծայր կարդալ- վերադարձնել:


«Առավոտյան 9:00-ից մինչև երեկոյան 21:00-ն մեր ընթերցասրահները բաց են, և գեղարվեստական գրականությունը երկու ընթերցասրահներում էլ կարդում են, այսինքն` ամենախիստ հաշվարկի դեպքում էլ սա իրատեսական թիվ է»: Փոխտնօրենը նշեց նաև, որ ընթերցողական սպասարկման գրականությունը` թե ընթեցողական որ համարին ինչ գիրք է տրվել գրադարանում, անպայման գրանցում են: Ինչ վերաբերում է «Հյուրանոցի տիրուհին» գրքին, այն հայերեն է հրատարակել ԵԹԿՊԻ-ն 2010 թվականին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ